«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի նշանակում, որ Հայաստանն է որոշել խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան». Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի նշանակում, որ Հայաստանն է որոշել խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

Պարզապես՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար, հայտարարությունը հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի անունից։ Այսինքն, այդ հայտարարությունւ հավասարապես ընդունվել է և՛ Վլադիմիր Պուտինի, և Նիկոլ Փաշինյանի, և՛ Ալեքսանդր Լուկաշենկոյի, և՛ Էմոմալի Ռահմոնի, և՛ Սադիր Ժապարովի և՛ Տոկաևի կողմից։

Եվ մի բան էլ, դեռևս հստակ չէ, թե ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում որ երկների զորքն է ներառվելու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ