Արուս Տիգրանյանը Ֆուլ Հաուսից իր մասնակցությամբ առաջին կադրերն է հրապարակել

Ֆուլ Հաուս 2»-ը կրկին էկրանին կլինի: Սիթքոմի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի կեսին: Այս մասին  հայտնել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

Դերասանական կազմում արդեն իսկ փոփոխություններ կան: Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Լիզային, որին մարմնավորում էր Շողեր Թովմասյանը:

«Ինչպես նշել էի մեր նախորդ զրույցում, այս եթերաշրջանում Կամոյի կերպարն ավելի ակտիվ կլինի: Մեր թիմին կմիանա Արուս Տիգրանյանը: Թե ինչ հերոսուհու կմարմնավորի, ավելի ուշ կմանրամասնեմ: Միայն ասեմ, որ կերպարը դրական է լինելու:

Չի բացառվում, որ որոշ սերիաներում նաեւ ես խաղամ: Իմ մասնակցությունը կախված է կերպարային գծի զարգացումներից: Եթե կարիք լինի, կնկարահանվեմ»,-ասել է Մենչը:

Աշխատանքային, գործնական առօրյայում ֆուլհաուսցիները, ինչպես միշտ, ժամանակ են հատկացնում ընկերների հետ հանդիպմանը, զբոսանքներին:

 

Առաջին անգամ չեն այնտեղ, ամեն ինչ արդեն հարազատ է դարձել: Նրանք Երեւան կվերադառնան փետրվարի 27-ին եւ անմիջապես կանցնեն սիթքոմի նկարահանման աշխատանքներին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ