Armlady.am-ն այս անգամ ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր մայրացան 2021 թվականին:
Քրիստինա Եղոյան
Դերասանուհի Քրիստինա Եղոյանի առաջնեկը ծնվել է 2021 թվականի դեկտեմբերին: Ծնողները նրան տվել են Լեա Մարիա անունը:
Նշենք, որ երեխան ծնվել է ԱՄՆ-ում։ Օրերս Քրիստինան ամանորյա ֆոտոշարք է իրականացրլ նորածին դստեր հետ:
Հիշեցնենք, որ Քրիստինա Եղոյանն ամուսնացել է 2021 թվականի մարտի 10-ին:
Սոֆյա Պողոսյան
Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը ծնողներ են դարձել 2021թվականի օգոստոսի 18-ին։
Դերասանուհին առաջնեկին լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, որտեղ մեկնել էր երեխայի ծննդին ընդառաջ, իսկ Աշոտն այդ ընթացքում Հայաստանում էր:
Տղային անվանակոչել են Միքայել: Միայն օրերս են ծնողները հանրությանը ներկայացրել փոքրիկին՝ ցույց տալով նրա դեմքը:
Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Սոֆյան նշել էր, որ որդին ինքը կորոշի, թե որ երկրի քաղաքացի է լինելու, սակայն իրենք պատրաստվում են ապրել Հայաստանում:
Հավելենք, որ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթոսյանը նախքան միմյանց հանդիպելը նախկինում ամուսնացած են եղել, ավելին, առաջին ամուսնությունից Աշոտը մեկ դուստր ունի:Իսկ ինչ վերաբերում է դերասանուհուն, որդին նրա առաջնեկն է:
Լիլիթ Հովհաննիսյան
2021 -ին ծնվեց նաեւ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի առաջնեկը: Երգչուհին ամուսնուն՝ երգահան Վահրամ Պետրոսյանին որդի է պարգեւել:
Երգչուհին գրառում էր արել՝ պարզաբանելով, թե ինչու է որդուն Յան անվանակոչել։
«Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»։ Փոքրիկն արդեն ունի ինստագրամյան իր էջը։
Հռիփսիմե Հակոբյան
2021 թվականի հունիսին ԱՄՆ-ում ծնվեց Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ որդին:
Տղային անվանակոչել են Ռոբերտ։Երգչուհին որդու դեմքը տեւական ժամանակ չէր ցուցադրում։
Ավագ որդու տարեդարձի առթիվ երգչուհին ինստագրամի իր էջում առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը: