Նարեկ Մալյանին փորձել են վրաերթի ենթարկել

«Քիչ առաջ փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:»

Այս մասին Նարեկ Մալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ:

Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանալով իհարկե իմ պատասխանին»,- գրել է Մալյանը՝ դեպքի վայրից նկար հրապարակելով:

Մեկ այլ գրառմամբ Մալյանը տեղեկացրել է, որ դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից և ուղիղ եթերով կտեղեկացնի մանրամասների մասին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է Նարեկ Մալյանի անվան հետ կապված միջադեպը, երբ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները փորձել էին նրան նետել աղբարկղը: Միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ