Ռիտա Սարգսյանի շնորհիվ մենք սովոր ենք «женщина — иди на кухню» վիճակին

 

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աննա Հակոբյանը վարչապետի հետ գնացել է Շվեյցարիա և Բելգիա: Մեծագույն հանցագործություն, դատել:
Աննա Հակոբյանը բարեգործական ընթրիք է անում, որի ընթացքում ծանր հիվանդություններով հիվանդ երեխաների բուժման համար գումար է հավաքվելու: … Օօօօ՜, գնդակահարել!

Մեր աչքին դա անսովոր է և մենք փորձում ենք «պադվոխ» գտնել:

Բայց երբ Մակրոնի կամ Օբամայի կանայք իրենց ամուսիններին ուղեկցում են արտերկրյա այցերում ու բարեգործական արշավներ են անում, որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա վատ է: Եվ բոլորս հրճված հետևում էինք Մակրոնի կնոջ Երևանյան արկածներին:

Եվ որևէ մեկը չի ասում, որ Աննայի արածը հենց այն է, ինչով պետք է զբաղվի քաղաքակիրթ պետության քաղաքակիրթ առաջին տիկինը:

Իսկ Աննայի դեմ այս արշավի մեղսակից է նաև իր մամուլի խոսնակը, ով չեղածի հաշիվ է: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Հայաստանում այնքան են իշխել գեղցիները (չխառնել գյուղացիների հետ), որ մենք սովոր չենք նորմալ դրվածքին: Շնորհիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների մենք սովոր ենք «женщина — иди на кухню» վիճակին»:

Anna Hakobyan-ը վարչապետի հետ գնացել է Շվեյցարիա և Բելգիա: Մեծագույն հանցագործություն, դատել:Աննա Հակոբյանը…

Posted by Daniel Ioannisyan on Thursday, March 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ