7 երեխա ունեցող նստացույց է սկսում, բնակվելու տեղ չունեն

 

Մարինե Սարգսյանը պատմեց, որ 7 անչափաս երեխայի, եղբորն և եղբոր կնոջ հետ ապրում էր Էջմիածին քաղաքում վարձով:

«Ապրում եմ վարձով, վարձիս փողը չեմ կարողացել վճարել 4 ամիս և  տան տերը հանել է ինձ տանից»,- ասաց նա:

Նա նշեց, որ  երեխաներից մեկը թոքաբորբ է Մուրացանի հիվանդանոցից հանել են, քանի որ չի կարողանում հիվանդանոցում պահել, հնարավորություն չունի:

Սարգսյանի եղբայրն էլ հավելեց, թե ապրելու հնարավորություն չունեն:

«Աննա Հակոբյանի հիմնադրամը ոչ մի բանով չի օգնել, եկեղեցիներին դիմել ենք, ոչ մի բանով չեն օգնել, Էջմիածնի քաղաքապետին դիմել ենք, չեն օգնել»,- ասաց Մարինե Սարգսյանի հարսը:

Մարինե Սարգսյանն էլ ասաց, որ Էջմիածնի քաղաքապետարան են դիմել, բայց ասել են` բավարար ֆինանսական միջոցներ չունեն, որ օգնեն մեզ: Ըստ նրա՝  Երևանի քաղաքապետարան էլ են նամակ գրել, որը, սակայն, մնացել է  անարձագանք: «Նամակ ենք գրել, չեն պատասխանել, դրա համար այստեղ անժամկետ նստացույց ենք անելու երեխաների հետ»,- ասաց նա:

Ընտանիքը հավաստիացնում է` ոչ մեկից գումար չեն ուզում: «Ասել ենք՝ ինչ-որ բանով օգնեք,  ո՛չ ուտելիք են տրամադրել, ո՛չ հագուստ, ո՛չ վառելափայտ: Մեզ ընդամենը ինչ-որ տեղ տրամադրեք, որ ապրենք: 7 երեխայի հետ որտե՞ղ ապրենք»,- ասաց Սարգսյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ