Տարբեր մասնագիտությունների տեր գերմանացի բժիշկները Focus պորտալի հետ զրույցում հայտնել են, թե ինչպես են իրենք սնվում:
Համբուրգի ուռուցքաբանության կենտրոնից Անտոնիա Բեյտցեն Հայնեկեն ամեն օր օգտագործում է բանջարեղեն, մրգեր, ինչպես նաև հատիկավորներ՝ չնայած այն բանին, որ նա երկար ժամանակ անցկացնում է կլինիկայում:
Ուռուցքաբանը խորհուրդ է տվել հետևել հավասարակշռված դիետայի՝ բջջանյութերի պարունակությամբ, քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար: Կարմիր միսը, բժշկի խոսքով, անհրաժեշտ է ուտել շաբաթական մեկ-երկու անգամ:
Բեյտցենը խորհուրդ է տվել հրաժարվել քաղցր ըմպելիքներից՝ այն փոխարինելով ջրով և ոչ քաղցր թեյով: Այդպիսով, ուռուցքաբանի խոսքով, կարելի է կանխել ոչ միայն քաղցկեղը, այլև ճարպակալումը և դիաբետը:
Բադեն Վյուրտեմբերգից ակնաբույժ Կարստեն Դուչկեն ևս ձգտում է ամեն օր օգտագործել թարմ բանջարեղեն և մրգեր: Բացի դրանից, նա հիշեցրել է հակաօքսիդանտների կարևորության մասին, որոնք դրական ազդեցություն են ունենում աչքերի վրա: