Այս դիետան բավականին բարդ է եւ խոստանում է մեծ քաշի կորուստ: Սակայն, եթե դու վստահ չես քո ուժերի վրա, ավելի լավ է հրաժարվես նիհարելու այս մեթոդից։
Սովորաբար մարդիկ ձմռանը քաշ են հավաքում։ Եթե ցանկանում եք խուսափել դրանից, պահպանեք ձմեռային դիետա։ Այս դիետայի տեւողությունը 12 օր է:
Այս դիետայի կանոնները պետք է խստորեն պահպանվեն, ուստի դիմակայելը դժվար է։
Եվ այսպես․
Ի՞նչ կարելի է ուտել․ հատուկ մենյուի մթերքները։
Արգելված մթերքները․ մենյուից բացի մնացած ամեն ինչը։
Սնունդ ընդունելու ժամը․ անսահմանափակ։
Այս դիետայով կարելի է նիհարել 8-ից 15 կիլոգրամ։
Դիետան կարող եք կրկնել տարին մեկ անգամ։
Ձմեռային դիետայի 12 օրվա մենյուն հետեւյալն է․
Առաջին, երկրորդ, երրորդ օրերին՝ կեֆիր։
Չորրորդ, հինգերորդ, վեցերորդ օրերին՝ առանց կաշվի եփած հավ։
Յոթերորդ, ութերորդ, իններորդ օրերին՝ բանջարեղեն։
Տասներոդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ օրերին՝ կարմիր չոր գինի (օրը 350գ) պանրով:
Հացն ու հացաբուլկեղենն ամբողջությամբ բացակայում են։
Կալորիաների քանակը՝ առանց սահմանափակման։
Ջրի եւ կանաչ թեյի օգտագործումն ըստ պահանջի։
Դիետայի ավարտից հետո՝ սովորական սննդակարգ, խուսափել շատակերությունից։
Ձմեռային դիետայի էֆեկտն ու արդյունը՝ 8-ից 15 կիլոգրամ կորցնելն է։