«Թող այս տարի բոլորիս հոգիներում սերն ու ներդաշնակությունն ապրեն». Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում` շնորհավորելով հետևորդների Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Կադրերում Լուսինեն ամուսնու, երեխաների և Ձմեռ պապի հետ է` տոնական մթնոլորտում:

«Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը ։
Թող՝ 2022 թվականը իր հետ բերի խաղաղություն ,հաղթանակներ ու շաա՜տ հաջողություններ։ Թող այս տարի բոլորիս հոգիներում սերն ու ներդաշնակությունն ապրեն։ Խաղաղ եղեք ու երջանիկ»,- հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ