«Один в один» հայտնի ռուսական շոուի շրջանակում Աբխազիայում բնակվող հայազգի Արմեն Խաչատուրյանը նմանակել է Ալեքսեյ Չումակովին եւ ստիպել շոուի բոլոր երկրպագուներին՝ խոսել իր մասին:
Շոուի նոր եթերաշրջանը տարբերվում է նախորդներից: Այս անգամ մասնակիցները ոչ թե հայտնի երգիչ-երգչուհիներ են, այլ նախագծի երկրպագուներ, որոնք դեռեւս հայտնի չեն լայն զանգվածներին, բայց մեծ ցանկություն են ունեցել մասնակցելու նմանակման մասին այս նախագծին:
Մասնակիցներին այդ հարցում օգնում են շոուի տարբեր եթերաշրջանների հայտնի մասնակիցները:
Օրինակ, մեր հայրենակցի՝ Արմեն Խաչատուրյանի հետ աշխատում է հայտնի երգիչ Իրակլի Պիրցխալավան: