«Քոչարյանը պետք է ցմահ նստի». Արկադի Վարդանյան

1.am-ը գրում է. «Ես մշտապես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ 1998 թվականին փաստացի եղել է հակասահմանադրական հեղաշրջման առաջին դերակատարներից մեկը։ Մարտի մեկի իրադարձությունների հետ կապված քննությունը, կարելի է ասել՝ 10 տարով ուշացած է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, վերջերս համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Այն, որ Քոչարյանն իր իշխանության ընթացքում կատարել է ծանրագույն հանցագործություններ, այդ թվում նաև ազգային դավաճանություն, որևէ կասկած չի հարուցում։ Չգիտեմ, թե այդ ամենն ինչու է ձգձգվում, բայց, հավանաբար, այստեղ իր դերակատարությունն ունի նաև Ռուսաստանի ճնշումը։ Եթե հիշում եք՝ ոչ այնքան վաղ անցյալում Պուտինը ցուցադրաբար շնորհավորեց պարոն Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ, դա նշանակում է, որ Մոսկվան՝ հանձինս Պուտինի, «մեջք է կանգնում» Քոչարյանին։

Այն կուլիսային խաղերը, որ հիմա ծավալվում են դատարաններում՝ կապված է Ռուսաստանի ազդեցության հետ, բավականին ակտիվ խաղեր է տանում Մոսկվան»:

Ըստ մեր զրուցակցի՝ Քոչարյանն արժանի է ցմահ բանտարկության, բայց եթե նա ցմահ դատապարտվի՝ կսկսի հերթով բացահայտել նորանոր հանցագործություններ, որոնց հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը. «Ես այդ մասին վաղուց եմ ասել և բազմիցս գրել։ Այսօր բացահայտվող բոլոր գործերը, վերջին հաշվով, բերելու են այն արմատներին, որ կապված է Ռուսաստանի հետ։ Ինձ թվում է, որ այստեղ հիմնական պատճառը Ռուսաստանի ճնշումն է։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ