Քայլի Ջեններ ամերիկացի հեռուստատեսային դեմք և մոդել։ Նա Քեյթլին Ջենների և Քրիս Ջենների երկրորդ դուստրն է՝ Քենդալ Ջեններից հետո։ Նա նաև ունի մոր կողմից քույրեր՝ Քիմ, Քորթնի, Քլոյի և եղբայր՝ Ռոբ, հոր կողմից եղբայրներ՝ Բրենդոն և Բրոուդի Ջեններներ։
Իր մոդելային գործունեությունը նա սկսեց՝ գովազդելով հագուստի «Crush Your Style» ապրանքանիշը, և նաև նկարահանվելով մի շարք ամսագրերում։2011 թվականին Քայլին մասնակցեց Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով Ավրիլ Լավինի «Abbey Dawn» հագուստի ապրանքանիշը։
2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ «PacSun» ապրանքանիշը պատրաստվում է համագործակցել Քայլիի և Քենդալլի հետ՝ ստեղծելու համար «Kendall & Kylie» կոչվող հավաքածուն։
21-ամյա Քայլի Ջեններն իր այդքան վաղ հասակում, միլիարդանոց ունեցվածքի տեր է դարձել՝ գերազանցելով անգամ Մարկ Ցուկերբերգին, ով այդ նշաձողին հասել էր 23 տարեկանում։
Վերջին երեք տարում նրա բրենդի՝ Kylie Cosmetics-ի արտադրանքները վաճառվում էին բացառապես միայն ինտերնետով կամ ժամանակավոր բացված տաղավարներում։
Բայց Ulta խանութների ցանցի հետ պայմանագրի կնքումից հետո, ըստ որի՝ վերջինս դարձավ Քայլի Ջենների կոսմետիկայի բացառիկ մատակարարը, Kylie Cosmetics-ի շրթներկի հավաքածուները՝ յուրաքանչյուը 29 դոլարով, հայտվեցին ավելի քան 1000 առևտրային կետերում։