Ինչպես նախարար Արսեն Թորոսյանը բարկացրեց վարչապետին

 

Նիկոլ Փաշինյանը զայրացավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա:

Արսեն Թորոսյաը հայտնեց, որ Ֆինանսների նախարարության վերջնական տարբերակն այսօր առավոտյան աչքի անցկացնելով հայտնաբերել է, որ IQOS-ների (էլեկտրոնակյի ծխախոտ) հարկային դրույքաչափը փոփոխության է ենթարկվել,  ասելով, որ իրենք այդ քննարկումներին ներկա չեն եղել: Նախկինում քննարկված 8500 դրամը դարձել է 2500 դրամ:

Փաշինյանը չկարողացավ զսպել բարկությունը եւ ասաց, որ եթե հասարակական կազմակերպությունը նման բան ասեր, հասկանալի կլիներ, բայց որ առողջապահության նախարարն է ասում՝ անհասկանալի է:

«Չորս անգամ մեծացվում է IQOS-ների հարկային բեռը: Պարոն Թորոսյան, մենք այս թեմայով խոսակցություն ունեցել ենք: Մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցապ նախարարություն»:

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք պետք է արգելել ծխախոտի արտադրությունը, վաճառքը եւ հարկային մուտքեր չլինեն:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ