Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասին իր երկրպագու-հետեւորդներն արդեն բազմիցս հասցրել են տեսնել զանազան բիկինիներով, իսկ այս անգամ համարձակ երգչուհին ներկայացել է դասական հանդերձանքով, որը շեշտել է նրա յուրահատուկ ոճը:
Սկանդալային երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ, խորը դեկոլտեով վերնազգեստով, որի վրայից կրում է նաեւ նույն գույնի պիջակ։ Նա կարմիր շրթներկով է։ Լուսանկարին կից համարձակ երգչուհին կատարել է ռուսերեն հետեւյալ գրառումը․ «Երբեմն կինը պետք է ժամանակին հիմարիկի դեր խաղա, որպեսզի հիմարեցնի հիմարին, ով մտածում է, որ նա հիմարեցնում է իրեն»։