Այդ ինչպես է լինում , երբ կյանքի- մահու հարց է, մենք՝ ՀՀ քաղաքացիներս  ենք  պատերազմի առաջին գծում, իսկ երբ խաղաղ եք, թե բա ով ենք մենք․․․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․

Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել։

Իյա, իրոք․․․

Արցախի չճանաչված Հանրապետության նախագահին մեկ հարց, ո՞վ եք դուք առանց մեզ և մեր զինվորի, առանց մեր աշխատող քաղաքացիների վճարած հարկերի։ Այդ ինչպես է լինում, երբ կյանքի-մահու հարց է, մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք պատերազմի առաջին գծում, մեր զինվորն է կյանքով պահում Արցախի հողը:Իսկ երբ խաղաղ է, թե բա ով ենք մենք․․․

ՀՀ-ում այսօր իշխանությունը քաղաքացիների աշխատավարձերը չի կարողանում բարձրացնել միայն այն պարզ պատճառով, որ ստիպված է Արցախում <<պորտաբույծների>> մի ամբողջ բանակի աշխատավարձ վճարել։

Ուր էիք դուք, երբ պատերազմ էր, ուր էին ձեր ռեսուրսները, որ տարիներ շարունակ բանակաշինության անվան տակ թալանել եք Հայաստանից և ուղարկել Արցախ։ Ինչու մինչև այսօր Արցախում չկառուցված դիրքերի համար պատասխան է տալիս ՀՀ իշխանությունը:

Այդ պարագայում ով եք դուք և ինչի համար եք վճարվում: Գլխավոր հարցը՝ ում հաշվին եք վճարվում։

Հայկական հողը երբեք այսչափ ուրացողների սերունդ չէր ծնել․․․

Թող ներեն մեզ Եռաբլուրում ննջող մեր հերոս տղերքը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ