«Շպիոնաժ ա, վրեքներս կամերա ու չիպ են դնում»․ վարորդները գործադուլ են անում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների մի մասն այս պահին դադարեցրել է գործադուլը և վերադարձել աշխատանքի:

Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ դժվարանալով նշել գիծ դուրս եկած վարորդների հստակ թվաքանակ։

Նա միաժամանակ հերքեց որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն լուրը, թե քաղաքապետարանն, իբր, հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։

«Քաղաքապետարանը, մինչև նոր համակարգի ներդրումը, որակի բարելավումն ապահովվելու, այդ թվում՝ ուղևորների անվտանգությունը և ուղևորահոսքերի կառավարումն ավելի լավ կազմակերպելու համար որոշել է պիլոտային ծրագրով տեսախցիկներ տեղադրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի շարժակազմում։ Այս պահին տեղադրված է 2 տեսախցիկ՝ 2 ավտոբուսում, և ըստ արդյունքների՝ տեսախցիկներ կտեղադրվեն նաև մնացած բոլոր ավտոբուսներում», — նշեց Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից գործադուլ են հայտարարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ մայրաքաղաքը սպասարկող 20-ից ավելի երթուղու մոտ 250 վարորդ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ