Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2008 թվականին[19], ապա վերընտրվել 2013 թվականին[20]։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրությունը արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում։
2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։
2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով երկիրը պետք է անցում կատարի կառավարման խորհրդարանական ձևին և պետության ղեկավար դառա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրված վարչապետը։
Նույն օրը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար։
Նախագահության երկրորդ ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ չի բացառվում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում։