Ինչ կապ ուներ  Հայկ Մարությանը քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հետ և ինչու էր  պաշտպանում վերջինիս

Մեր տեղեկություններով, դեռևս  2018 թվականին հայտնի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերը, ով ՀՀ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով էր անցնում և գրավի կիրառմամբ գտնվում էր ազատության մեջ, սուտ տեղեկություններ հաղորդելով, փորձել է օգտվել այդ ժամանակ արդեն շրջանառության մեջ գտնվող  համաներման մասին ՀՀ օրենքի նախագծի նորմից։  Ընդ որում,  համաձայն համաներման մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի,  համաներում կարող էին ստանալ այն անձինք, ովքեր ունեին մինչև 3 տարեկան երեխա և դատապարտված էին առավելագույնը 6 տարի ժամկետով։

Որպեսզի համաներման մասին օրենքը վերաբերի նաև իրեն, Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապերը) դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 29-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել կեղծ տեղեկություններ, թե իբր հանդիսանում է Մոնիկա Դանիլենկոյի կենսաբանական հայրը՝ բնականաբար նախնական պայմանավորվածության գալով երեխայի միայնակ մոր՝ Իրինա Դանիլենկոյի հետ։

Այնուհետև, արդեն 2019 թվականի հունվարի 17-ին  Վստրեչի Ապերը իր քրեական գործը քննող դատարան է ներկայացրել կեղծ տվյալների հիման վրա ստացած բնականաբար կեղծ վկայականը, թե իբր հանդիսանում է մինչև 3 տարեկան երեխայի հայր, որպեսզի համաներմամբ ազատ արձակվի։ Նույն օր դատարանը կասեցրել է  Վստրեչի Ապերի նկատմամբ քրեական հետապնդումը։

Հետագայում արդեն,  կեղծ տվյալների հիման վրա  վկայական ստանալու համար Վստրեչի Ապերին մեղադրանք է առաջադրվում  ՀՀ քրեական օրենսգրքով։  Մինչ  սույն գործը դատարան ուղարկելը, ՀՀ արդարադատության նախարարությունը  դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերանայի Վստրեչի Ապերին ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրված հայրության ճանաչման վկայականը՝ միաժամանակ Երևանի քաղաքապետարանին ներկայացնելով դրա իրավական հիմքերը։

Սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափել է կեղծ տեղեկատվության հիման վրա քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին տրված վկայականի գրանցման վերանայումից՝ պատճառաբանելով, թե հայրությունը որոշելու մասին ակտը կարող է անվավեր ճանաչվել միայն դատարանի վերանայումից հետո։

Դժվար է ասել, թե ինչն էր դրդում Հայկ Մարությանին  ստանձնել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի պաշտպանի դերը, սակայն մի բան ակնհայտ է, որ Հայկ Մարությանն իրենից կախված ամեն բան արեց, որպեսզի պաշտպանի քրեական հեղինակությանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ