Խոյ. Ոչ մի բացասական իրադարձություն այսօր չպետք է ձեր օրը մռայլի: Օրը կարող եք պլանավորել այնպես, ինչպես կկամենաք:Փորձեք այսօր կարգավորել այն հարցերը, որոնք մինչ այժմ ձեր համար անհասանելի էին թվում բարդության պատճառով:Ստացած արդյունքներից դուք իհարկե գոհ կլինեք, սակայն աստղերը հորդորում են այդ ուրախությունը չմիախառնել ալկոհոլին:
Ցուլ. Եթե խնդիրների լուծմանը դուք մոտենաք հանգստությամբ, եւ մինչ գործի անցնելը ամեն բան հստակ պլանավորեք եւ վերլուծեք, ապա կարող եք հիանալի արդյունքներ ստանալ: Իսկ չստացված գործերին կարող եք վերադառնալ այն ժամանակ, երբ ավելի բարեպատեհ ժամանակ լինի:
Երկվորյակ. Այս փուլում աշխատեք ձեր վրա ուսուցչի դեր չստանձնել եւ ձեր կարծիքն այլոց վզին չփաթաթել: Բանն այն է, որ այսօր դուք հակված եք միայն խոսել եւ պարզապես չլսել դիմացինի խոսքը: Այն կարող է դառնալ հարաբերությունների լարման պատճառ:
Խեցգետին. Այսօր փորձեք պլանավորել այնպիսի գործեր, որոնց իրականացումը ձեր ուժերի սահմաններում է: Հիշեք, որ այսօր դուք շատ լավ արդյունքների կարող եք հասնել: Օրը հարմար է բանավեճերի եւ քննարկումների մասնակցելու համար:
Առյուծ. Ձեր օրվա գրաֆիկում, ազատ տեղ չի լինի: Այսօր ոչ մեկ եւ ոչինչ ձեր պլանները չպետք է խաթարի:Խնայեք ուժերը, նյարդերն ու առողջությունը: Փորձեք սադրանքների չենթարկվել: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի:
Կույս. Օրը հարմար է գործնական ակտիվության համար: Դուք կլինեք լի վճռականությամբ եւ կկարողանաք հասնել ձեր նպատակներին: Փորձեք ճակատագրին դեմ չգնալ: Հիշեք, որ այսօր եթե ձեր ուժերը չծախսեք ճիշտ հունով, ապա ֆիզիկական տկարության սպառնալիք կա:
Կշեռք. Եթե այսօր ինչ որ բան այնպես չստացվի, ինչպես պլանավորել էիք, ապա պարզապես մի փոքր ընդմիջում արեք եւ մի փորձեք ամեն գնոց արդյունքի հասնել: Զգույշ եղեք ձեր արտահայտություններում: Այսօր կարող է ինչ որ մեկի շահերին հարվածեք, եւ այդպիսով հայտնվեք ազդեցիկ մարդու ուշադրության կենտրոնում:
Կարիճ. Այսօր դուք գոհ կլինեք ինքներդ ձեզանից: Գործնականում ամեն ինչ, ինչ որ դուք այսօր կպլանավորեք, կկարողանաք իրականացնել: Ղեկավարության մոտ այն աննկատ չի մնա:Ձեր պլանները հավանության կարժանանան նաեւ հարազատների կողմից:
Աղեղնավոր. Ոչ մի տհաճ իրավիճակ այսօր չի կարող առաջանալ: Միակ բանը, որից պետք է խուսափեք, պարտք տալն ու պարտք վերցնելն է: Օրը հարմար է սիրային հարաբերություններ սկսելու, ռոմանտիկ ծանոթությունների, նոր կապերի համար:
Այծեղջյուր. Այսօր կարելի է լուրջ գործերի ձեռնամուխ լինել: Դուք անպայման կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ արդեն օրվա վերջում կտեսնեք արվածի դրական արդյունքները: Շնորհիվ դրական էմոցիաների, կկարողանաք ոչ քիչ հիանալի ակնթարթներ պարգեւել սիրելի մարդուն:
Ջրհոս. Վերահսկեք ձեր գործերն ու խոսքերը եւ մինչ որեւէ բան բարձրաձայն ասելը լավ մտածեցեք եւ ծանրութեթեւ արեք: Ձեր պոռթկունության պատճառով այսօր բազմաթիվ խնդիրների մեջ կհայտնվեք: Եթե շարունակեք նույն ոչ ռացիոնալ վարքագիծը, քայլ առ քայլ ամեն բան ավելի կբարդանա:
Ձկներ. Դուք ձեզ լավ կզգաք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ էմոցիոնալ առումով: Որեւէ հանգամանք չի խաթարի ձեր բարդր տրամադրությունը: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, քանի որ այն կօգնի ձեզ գտնվել ձեզ բարձր տրամադրության մեջ: