«Մանկական Եվրատեսիլում» Մալենան առաջատարն է.նոր մանրամասներ

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։ Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և հանդիսանում է բացարձակ առաջատար։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն է: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմի մասին։ Բեմում երգչուհին հանդես է գալիս պարախմբի հետ։ Մրցույթի ևս մեկ ֆավորիտ է համարվում Ռուսաստանը ներկայացնող մասնակից Տատյանա Մեժենցևան:

Նա հանդես կգա «Mon ami» (Իմ ընկեր) երգով, որը կկատարի միանգամից երեք լեզվով ՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Նա Ռուսաստանը ներկայացրել է նաև 2019 թվականին և զբաղեցրել 13-րդ տեղը։ Երգչուհու հետ բեմում կլինեն նաև պարողներ։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի ավելի քան 2.1 մլն դիտում։ Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ճանապարհին մրսելու պատճառով Մեժենցևան ձայնի հետ կապված խնդիրներ ունի։ Առաջատարների եռյակում է նաև լեհ երգչուհի Սառա Ջեյմսը, որը կերգի «Somebody» երգը։ Աղջիկը ելույթ կունենա անգլերեն լեզվով, նրան կօգնեն պարողները։ Սառան առաջին անգամ է մասնակցում մրցույթին, սակայն բավականին հայտնի է իր հայրենիքում։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի 2.4 մլն դիտում։

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում շարունակվում է առցանց քվեարկությունը: Այս պահին Լեհաստանը ներկայացնող մասնակիցն առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Մալենան է։ Ռուսաստանի մասնակիցը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը ։ Երրորդ տեղում ֆրանսիացի Enzo անունով երգիչն է, սակայն նրա տեսահոլովակի դիտումներն այնքան էլ շատ չեն՝ ընդամենը 350 հազար։ «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Փարիզում։ Մրցույթին մասնակցում են 19 երկրների ներկայացուցիչներ։ Եզրափակիչ փուլը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 19.00–ին, որը կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Իսկ մինչ այդ, 18.30–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կցուցադրվի «Մալենա. քամուն ընդառաջ» փաստավավերագրական ֆիլմը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ