«Թքելու եմ երեսին ու պանդաները նվիրեմ իր կնոջը». Հայտնվել է Ալֆոնսի հերթական զոհը

 

newsbook.am-ը գրում է. «Դեռևս 2018 թ. հունիսին «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման ներքո անդրադարձել էինք քաղաքացի Մամիկոն Բագրատունու յուրատեսակ գործունեությանը: Այս մասին գրում է Newsbook.am-ը:

Բագրատունու՝ Մոշի, անունը մամուլն ակտիվորեն սկսեց շրջանառել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:Այս պահին շարունակում ենք ներկայացնել խմբագրություն ահազանգած քաղաքացիների պատմությունները, որոնք տուժել են Բագրատունու գործողություններից: Այդպիսի երեք պատմություն արդեն ներկայացրել ենք: Սա հերթականն է:

Կայքի զրուցակիցը սփյուռքահայ Դ. Հարությունյանն է (անուն-ազգանունը փոփոխված է-խմբ.), որն անգամ չսպասեց մեր առաջին հարցի ձևակերպմանն ու սկսեց իր պատմությունը. – Մամիկոնը կարծում է, թե ինքը կարող է երբ և ում ուզենա՝ «կպցնի»: Կներեք իհարկե այսպես արտահայտվելու համար, բայց նրա հետ կապված բոլորը խաբվել են նույն ձևով: Մի ձև է գտել, և այդ ձևով բոլորին որսում է: Ճիշտն ասա, կինս երկու անգամ գնաց ատամնաբուժարան ատամները բուժելու, և դա էլ դարձավ միջոց Մամիկոնի համար: Կնոջս ասում է, եթե ինչ-որ նորություններ եք ուզում իմանալ մեր կլինիկայի մասին՝ զեղչերի հետ կապված, Facebook-ով կարող եք ինձ հետ կապնվել: Կինս էլ մարտի 8-ին ընդառաջ փորձել է պարզել զեղչերի մասին ինֆորմացիան: Դա էլ առիթ է հանդիսացել, որ Մամիկոնը սկսի իր գրագրությունը: Սակայն արդեն Վալենտինի օրը Մամիկոնը կնոջս նվեր է ուղարկել՝ ընդառաջ մարտի 8-ի:
Ի՞նչ նվեր է ուղարկել:

– Նվերը եղել է երկու պանդա՝ մեծ ու փոքր: Արդեն նախկին կնոջս ասել էր, թե մեծը ինքն է, փոքրը՝ կինս: Իբր կատակել է. նա այսպես է գրել, որ եթե մեկը լրջորեն հարցնի, փորձի համոզել, թե կատակել է: Կինս չի կապնվել հետը, բայց մեր տանն այնքան մեծ խռովություն և անվստահություն առաջացավ, որ դրանից հետո ամեն ինչ վերջացավ: Բաժանվեցինք: Դրանից օրեր անց նախկին կինս ընկավ և ոտքը կոտրեց. չորս ամիս չկարողացավ քայլել: Երբ ինձանից հեռացավ, պատրաստ էր Մամիկնոի հետ դուրս գալ ու շարունակել հարաբերությունները, բայց ոտքի վնասվածքի պատճառով հանդիպումները հետաձգվեցին ու այդպես էլ չկայացավ այն, ինչ ծրագրել էր Մամիկոնը:

– Համոզմուքն ունե՞ք, որ կնոջ ոտքի կոտրվածքն է կանխել հանդիպումն ու հարաբերությունների խպորացումը:

– Հարյուր տոկոս, այո:

-Փորձե՞լ եք հանդիպել Բագրատունուն՝ հասկանալ՝ ինչո՞ւ է նման քայլի դիմել:

– Տեղի ունեցածից հետո ես ցանկացել եմ տեսնել՝ ո՞վ է նա և ինչո՞ւ է նման բան արել, բայց ինքն անընդհատ փախուստի է դիմել: Հետո ասել էր, թե ինքն էդպիսի աղջկա չի ճանաչում: Սրա պատճառով հերթական ընտանիքը քանդվեց, որովհետև անվստահություն ու անախորժություն մտավ իմ տան մեջ: Ու առիթը հենց այդ գրագրությունն էր»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ