Վանաձորում ավտովթարից հետո տուժածներին օգնություն են ցույց տվել 8-րդ դասարանի 2 աշակերտ

Լոռու մարզում խոշոր ավտովթար է գրանցվել

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը, գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը հասցրել են տուժածներին ցույց տալ առաջին օգնություն:

Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամ են:

Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին մարդասիրական վերաբերմունքի համար:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ