Ընդհանուր առմամբ, 2019 թվականի վարկանշային աղյուսակում ներառվել է 2153 միլիարդատեր:
Ըստ Forbes-ի՝ հայերի շարքում ամենահաջողակը ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվել է 3,7 մլրդ դոլար: Նա զբաղեցնում է ցանկի 568-րդ հորիզոնականը:
617-րդ հորիզոնականում է հայտնվել Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն ունի 3,5 մլրդ դոլար:
Ցանկի երրորդ ամենահարուստ հայն Արգենտիա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է, որի կարողությունը գնահատվել է 1,6 մլրդ դոլար:
Մինչդեռ ԱՄՆ-ի ամենահարուստ ոսկերիչ Քերոլին Ռաֆայելյանը, որը 2004թ. հիմնադրված Alex and Ani թանկարժեք զարդերի բրենդի սեփականատերն է, ունի 1 մլրդ դոլար:
Նշենք, որ ցանկը գլխավորել է Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 131 մլրդ դոլար կարողությամբ:
Սամվել Կարապետյան
Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)
Էդուարդո Էռնեկյան
Քերոլին Ռաֆայելյան