Սոս Ջանիբեկյանի կինը հրապարակել է Սոսի և դստեր սիրառատ լուսանկարը

 

Դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրը՝ Անաիսը, արդեն 6 ամսական է։

Երիտասարդ մայրիկը սկսել է ավելի հաճախ հրապարակել  դստեր լուսանկարները։ Երեկ Մադոննան իրապարակել է իր և դստեր լուսանկարը` Mikey & Minnie մակագրությամբ։

Այսօր ոճաբան–հաղորդավարուհին հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը երևանյան զբոսանքից։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր իրականության շատ այլ պապաների համեմատ Սոսն ունի այն առավելությունը, որ կարողանում է ժամանակ անցկացնել չխոսող երեխայի հետ։

 

 

Սովորաբար տեսնում եմ, որ հայր-երեխա կապը սկսում է հաստատվել միայն այն ժամանակ, երբ երեխան սկսում է խոսել»,- հայտնել է դերասան ՍոսՋանիբեկյանի  կինը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ