Դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրը՝ Անաիսը, արդեն 6 ամսական է։
Երիտասարդ մայրիկը սկսել է ավելի հաճախ հրապարակել դստեր լուսանկարները։ Երեկ Մադոննան իրապարակել է իր և դստեր լուսանկարը` Mikey & Minnie մակագրությամբ։
Այսօր ոճաբան–հաղորդավարուհին հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը երևանյան զբոսանքից։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր իրականության շատ այլ պապաների համեմատ Սոսն ունի այն առավելությունը, որ կարողանում է ժամանակ անցկացնել չխոսող երեխայի հետ։
Սովորաբար տեսնում եմ, որ հայր-երեխա կապը սկսում է հաստատվել միայն այն ժամանակ, երբ երեխան սկսում է խոսել»,- հայտնել է դերասան ՍոսՋանիբեկյանի կինը: