Կոշտ հարված Սաշիկին և Քոչարյանին, իսկ Սերժին այլևս լսող չկա

Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կատարված ֆինանսական խնդրահարույց գործողությունների թեման:

Ավելին, Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա:

Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Ասում են, որ առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով:

Ասում են նաև, որ զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ