ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողն իր առողջությանը վնասներ է պատճառել

Վ․Ղ․-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2021 թվականի մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում զորամասի լվացարանում կատարել է անդամախեղում՝ մեկանգամյա օգտագործման ածելիով աջ և ձախ ձեռքերի նախաբազուկների շրջանում կատարել է կտրվածքներ՝ իր առողջությանը պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Կատարած արարքի համար Վ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել։

Խափանման միջոց՝ հսկողության հանձնել։

Գործը մակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։

Դատական նիստ դեռ չի նշանակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ