Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել դատարան. այս անգամ էլ նա դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին:
Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը: Նա, սակայն, չմանրամասնեց, թե Մանուկյանի հնչեցրած ո՞ր տեղեկություններ է Քոչարյանը համարել զրպարտություն եւ վիրավորանք:
Նշենք, որ այս ընթացքում Քոչարյանը 5 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուսը՝ Սիլվա Համբարձումյանի, մյուս 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ: