«Սա է տնտեսական հեղափոխությունը». Վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ կառավարության՝ ֆեյսբուքի պաշտոնական կայքում տեսանյութ է հրապարակվել, որը պատմում է պայուսակներ արտադրող «Արտիս» ընկերության գործունեության մասին:

Գրառումն ավարտվում է «տնտեսական հեղափոխություն» հեշթեգով:

«Սկսել ենք 5 աշխատողով, ամսական մոտ հարյուր պայուսակ էինք կարում: Հիմա արդեն 25 աշխատող ունենք, արտադրում ենք 2000-ից ավելի պայուսակ»,- ասում է «Արտիս» ընկերության համահիմնադիր Իսմենե Համբարձումյանը՝ հավելելով.

«Լիարժեք շանսեր ունենք գերակայություն ունենալու չինական ապրանքների համեմատ»: 

Նույն տեսանյութով Facebook-ի իր պաշտոնական էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառելով «սա է տնտեսական հեղափոխությունը»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ