Հայ հայտնի տղամարդիկ, որոնց լքել են կանայք

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները հաճախ սիրում են իրենց անցյալը թաքուն պահել, կարծես դա երբեք էլ նրանց հետ չի կատարվել, բայց երբեմն արժի նրանց հիշեցնել անցյալը: Այս տղամարդկանց լքեցին իրենց կանայք․

 Չարենց և Աննա

Դերասան Չարենցը կամ նույն ինքը` Կարեն Սահակյանը, 2014 թվականին ամուսնացավ գերմանաբնակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ: Զույգի ամուսնությունը կարճ տևեց, իսկ Աննան հայտարարեց. «Շատ բան չեմ կարող ասել․ Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ իրական կյանքում: Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլությունը և շահամոլությունն էր»:

 Արա Մարտիրոսյան և Լիանա

Շատ քչերը գիտեն, որ Արա Մարտիրոսյանը և Լիանան ամուսնացած են եղել:Լիանան և Արան բաժանվեցին, բայց երգչուհին առհասարակ լռում էր պատճառների մասին, բայց վերջերս անկեղծացել է և պատմել, որ Արան ծեծում էր նրան:

 Հովհաննես Ազոյան և Մերի Մարտիրոսյան

Հովահաննես Ազոյանի և նրա արդեն նախկին կնոջ ամուսնալուծության լուրը սկսվեց շրջանառվել, չնայած զույգն անդադար հերքում էր, մինչև մի օր Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․ «Ես և կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք։ Շատերը գուցե զարմանան, մյուսներն ասեն՝ դե, բա այդպես էլ պիտի լիներ, մյուսների համար էլ դա գուցե անպետք ինֆորմացիա է, բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։

Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք։ Ափսոսանքս հիմա սփոփում եմ միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։ Մեղադրելով, որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ, վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խորը զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս։ Բայց ես այնպիսին էի, ինչպիսին կայի։ Դա արտիստի անբացատրելի ազատությունն է, որտեղ նա ապրում է ու սնվում էքսպերիմենտներով և արկածախնդրությամբ, որպեսզի ստեղծագործի»:

 Արման Մարգարյան և Ինգրիդ Կոկչյան

Գեղեցիկ, ներդաշնակ զույգ խաղալուց հետո մեկ էլ լսում ես նրանց բաժանության լուրը: Վատն այն է այս պատմության, որ նրանք հաճախ էին սոցէջերում իրար մասին ստատուսներ գրում, վիրավորում և կարծես հարթակ էին ընտրել մեկը մյուսի պորտը տեղը դնելու համար: Մի անգամ Աննան այսպես էր մեկնաբանել իրենց բաժանությունը, որ ինքը սիրում էր Արմանին կուրորեն, բայց ամեն հարցում ինքն է գործողը եղել, իսկ տղամարդը թույլ էր: Աննան հասկացավ, որ ինքը կին է և ուզում է գլուխը դնել տղամարդու ուսին ու ոչնչի մասին չմտածել:

Արմանն էլ  իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մարդ ես սարքում, TV ես տանում՝ հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ: Նորմալ է․ երբ կատվին չափից շատ են սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում»:

 Գոռ Բարսեղյան և Մադոննա

Գոռը շատ լուրջ հարաբերությունների մեջ էր հեռուստահաղորդավարուհի Մադոննայի հետ, բայց այնպես է ստացվում, որ Գոռին հայտնի է դառնում, որ Մադոննան սիրավեպ ունի նաև Սոս Ջանիբեկյանի հետ։Գոռը փորձել է նույնիսկ «պատժել» Սոսին, բայց այն, ինչ կատարվել է հետո, շատ հուզիչ է եղել։

«Արմնյուզում», որտեղ այդ պատմությունից հետո «Ցանկալի փեսացու» պրոյեկտի պատճառով աշխատում էին սիրային եռանկյունու բոլոր երեք անդամները, արդեն չարախնդում էին, որ դռները պետք է լայնացնել, որպեսզի գնալուց-գալուց Գոռը կոտոշներով խազեր չգցի…

 Արման Նշանյան և Աննա Սարկիսովա

Քչեր գիտեն, որ դերասան Արման Նշանյանը մեկ անգամ արդեն ամուսնացած եղել է: ԱՄՆ-ից ժամանած դերասանի կյանքն այն ժամանակ այնքան էլ հայտնի չէր, բայց օր-օրի ավելի հայտնի դառնալով՝ նոր բացահայտումներ եղան դերասանի անձնական կյանքի հետ կապված: Արմանը և նախկին կինը՝ Աննան, ծանոթացել են Վիեննայում ուսանողական տարիներին:

Երկու տարի ընկերություն անելուց հետո Արմանն Աննային ամուսնության առաջարկ է արել։ Երեք տարի համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է: Հարցազրույցներից մեկում Արմանի նախկին կինն այսպիսի մեկնաբանություն էր տվել. «Ցավոք, եկավ մի ժամանակաշրջան, երբ հասկացանք, որ շտապել ենք ամուսնության հարցում, եղան բնավորությունների բախումներ, և մենք բաժանվեցինք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ