40 տարի առաջ նա ամայի տարածքում ծառեր տնկեց. ահա թե ինչպիսի դրախտային տեսք ունի այդ տարածքն այսօր

Մաջուլին գետի վրա գտնվող աշխարհում ամենամեծ կղզին է։ Լայնածավալ էրոզիայի արդյունքում կղզու մակերեսը տարեցտարի փոքրանում էր։

Դեռևս 1979 թվականին, Ջադավ Պայենգը, որն այդ ժամանակ դեռ 16 տարեկան էր, որոշում փրկել կղզին։

Անհրաժեշտ գրականություն ուսումնասիրելուց հետո նա գտնում է լուծումն ու գործի է անցնում։ Երիտասարդը սկսում է ծառեր տնկել ամբողջ կղզու տարածքով. ընդհանուր առմամբ նա 550 հեկտար անտառ է տնկում։ Այսօր այդ ամայի տարածքը կարծես դրախտային արգելոց լինի։

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •