Ժամը 16։25-ից ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ