Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է այն հարցերին, որոնք քննարկվել են երկու պաշտոնյաների հանդիպման ընթացքում։
Փաշինյանը նշեց, որ առաջին հերթին քննարկվել են Հայաստանում ժողովրդական փոփոխությունների, բարեփոխումների հարցերը։
Նրա խոսքերով՝ քննարկումների ժամանակ խոսակցություն է եղել նաև Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք, ըստ Փաշինյանի, դիտորդների կողմից գնահատվել են որպես եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին՝ այդ ընտրությունների կազմակերպման հարցում տրամադրված օժանդակության համար։