25-ամյա ամերիկուհի Լիզի Վելասքեսն ամենահազվագյուտ հիվանդություններից մեկն ունի։ Նրա օրգանիզմը ճարպեր չի մարսում և նա ստիպված է ամեն օր 5000 կալորիա օգտագործել, որպեսզի չմահանա։
Նրա աչքերից մեկը չի տեսնում և նա չափազանց նիհար է։
Մի օր Լիզզին տեսահոլովակ է ստանում, որի վերնագիրն էր «Աշխարհի ամենատգեղ կինը»։ Տեսահոլովակում հենց Լիզին էր։ Մեկնաբանությունները չափազանց վշտացրել էին նրան, նա իրեն այդքան տգեղ ու դժբախտ չէր համարում, մինչև հոլովակը ստանալը։
Երկար ժամանակ դեպրեսիա ունենալուց հետո նա հասկանում է, որ միայն ինքը կարող է որոշել՝ լինել երջանիկ, թե դժբախտ։ Նա ընտրում է երջանկությունը։
Լիզին օգտագործում է իր ճանաչումն ու դրա շնորհիվ ելույթ ունենում TED կոնֆերանսի ժամանակ։ Նա պատմում է այն ամենը, ինչ զգացել ու տեսել է, ներկայացնում է իր արժեքներն ու խոսում այն մարդկանց մասին, որոնք նույնպես խոշտանգումների են ենթարկվում։
Նա ներկայացնում է ինքնավստահ լինելու 6 հիմնական կանոն, որոնց պետք է հետևեն բոլորը։