Իսկ ով է պատասխան տալու այն դիրքի և մարդկային կորուստների համար, որ ունենք զինվորի հանձնվելու պատճառով․․․

Պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ կմնան մեր իրականության անբաժան մասը։ Այդպիսին է բոլոր պատերազմների բնույթը: Պատերազմի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ բան կորցրեց և մնաց մի անչափելի դատարկություն, իսկ շատերիս համար դա դարձավ այդպես էլ չլրացվող բացակայություն։

Բայց պատերազմի հետևանքները միայն զգացմունքները չեն, թեև դրանք դեռ երկար կուղեկցեն մեզ։

Պատերազմի ընթացքում և դրանից հետո մեր շատ տղաներ գերեվարվեցին: Նրանցից շատերն արդեն վերադարձել են Հայաստան։

Իսկ վերջին դեպքերը չափազանց շատ հարցեր առաջացրեցին, և առնվազն ոչ պետական քայլ կլինի չհետաքննել այն հանգամանքները, թե կրակել հրամանից հետո ինչպես են զենքը վայր դնում և հանձնվում։

Ամեն զինվոր բարձրագույն արժեք է հայրենքի համար, երբ պատերազմի դաշտում կռվում է, կատարում հրաման և, ցավոք, նաև զոհվում։ Թե պարտությունների, թե հաղթանակաների դեպքում՝ այդ սխրանքն անգնահատելի է և, ցավալիորեն, անդառնալի:

Իսկ ինչպես է պատահում, որ այդքան շատ գերիներ են լինում և ոչ մի գործ չի հարուցվում։ Իսկ ով է պատասխան տալու այն դիրքի և մարդկային կորուստների համար, որ ունենք զինվորի հանձնվելու պատճառով:

Գուցե Հայրենիքը պատառ-պատառ կորցնում ենք չպատերազմելո՞ւ սկզբունքով․․․

Եվ վերջապես գուցե ժամանակն է՝ զգացմունքները դնենք մի կողմ և զբաղվենք պետականամետ գործունեությամբ։

Միայն զգացմունքներով առաջնորդվելով է, որ մաս- մաս հայրենիք ենք կորցնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ