«Քոչարյանը առյուծ էր քշում 10 տարուց ավելին. Ղարաբաղի հարցը լուծելու համար զբաղված էր». Ալեքսանյան

«Պարոն Վարդևանյան, Ձեզ թեթև պատմական ակնարկ, որ Մարտի 1-ի դեպքերից հետո ԱԺ-ի 4 պատգամավոր կալանավորված են եղել։ Էլ չեմ խոսում Հոկտեմբերի 27-ի մասին, երբ պատգամավորները ոչ թե կալանավորվում էին, այլ սպանվում ԱԺ նիստերի դահլիճում։ Երկուսն էլ ի դեպ Ձեր քաղաքական առաջնորդի տարիներին»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայամանգիր» կուսկացության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված նախագծի տեքստին՝ նշեց որ տեքստում կա հետևյալ բառակապակցությունը՝ «Կառավարությանը կոչ ենք անում հայ ժողովրդի թիկունքում չանել հակահայկական ինչ-որ քայլեր»։

Պարոն Օհանյան և պարոն Մինասյան առաջարկում եմ տեքստ գրեք, որով Ռոբերտ Քոչարյանին կոչ կանեք՝ օրինակ Ադրբեջանի իշխանությունների հետ չհամագործակցել, Հայաստանի շահերի դեմ ոչինչ չանել, և բերեք ավելացրեք այդ տեքսին։ Ես խոստանում եմ ինքս անձամբ երեք ձեռքով կողմ կքվեարկեմ այդ նախագծին, պատգամավորների շրջանում լոբբինգ կանեմ, որպեսզի կողմ քվեարկեն այդ նախագծին»:

Պատգամավորը նաև հավելեց, որ շատ ուրախ կլինի, եթե դատախազությունը սկսի երկխոսություն, որի ընթացքում կպարզվի թե ինչպես է ստացվում, որ սահմանային լարվածությանը զուգընթաց Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ կրակոցների հետ զուգահեռ վայրկյանական սիմետրիայով ու ճշգրտությամբ սկսում են պայքար Հայաստանի պետական իշխանությունների դեմ․ «Սկսում են ինչ-որ միտինգներ ու հակապետական արտահայտություններ, շատ ուրախ կլինեմ, եթե պարզվի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ