Գերությունից վերադարձած 10 զինծառայողները, ոչ միայն հերոսացման արժանի չեն, այլև հնարավոր է ենթարկվեն պատասխանատվության

Օրերս Հայաստան վերադարձան նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայողներ, որոնց դիմաց Հայաստանը ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանին փոխանցեց ականապատման քարտեզներ։
Ուրախալի է իհարկե փաստը, որ զինծառայողները վերադարձան, բայց այս անգամ հանրության կողմից նրանց ընդունելությունը միանգամայն ընկալելի էր։ Գրեթե չհանդիպեցին հերոսացման մասին մեկնաբանություններ, համատարած ցնծություն։ Եւ դա բնական է, վերադարձի կադրերից երևում է, որ ինքնաթիռից իջնող զինծառայողները որևէ վիրավորում չունեմ, լավ տրամադրությամբ վերադառնում են։ Եւ այստեղ հարց է առաջանում, ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել։

Հայաստանը նրանց դիմաց վճարել է քարտեզներով, կարևոր հաղթաթղթեր, որոնցով կարելի էր վերադարձնել արդեն մեկ տարի գերության մեջ գտնվող, 44-օրյա պատերազմին իրապես մասնակցած զինծառայողների։ Իսկ ստացվում է հայկական կողմը կորցրեց ևս մեկ կարևոր հաղթաթուղթ անհայտ պայմաններում գերի հանձնված զինծառայողներին վերադարձնելու համար։

Տեղին է այո այն մոտեցումը, որ հատկապես այս գերեվարության գործերով լիարժեք քննություն պետք է իրականացվի և 10 զինծառայողները անցնեն քրեադատավարական բոլոր գործընթացներով։ Տասնյակից ավել զինված զինծառայողների գերության փաստով քրեական գործի հարուցումը և նրանց արարքին իրավական, նաև հանրային գնահատական տալը պետք է դառնա նախադեպ, որ հետագայում որևէ մեկի մտքով չանցնի, որ գերի հանձնվելուց հետո Պետությունը նրանց համար թանկ գին կվճարի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ