«Ես Ձեր ծառան եմ, տերը Դուք եք»․ Վարչապետ Փաշինյանի հուզիչ խոսքը

 

«Երբ որ ասում եք՝ դուք վարչապետ եք դարձել, դուք մեր տերն եք, դուք սխալ եք ասում, այդ դուք եք տերը Ձեր հայրենիքում։ Կարող է՝ Հայաստանում եղել է ղեկավար, որին հաճույք է պատճառել, որ մարդիկ ասեն՝ իրենց տերն է, բայց ես ձեր ծառան եմ, տերը դուք եք»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գերմանիայի Քյոլն քաղաքի հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ ։

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները նպատակադրված են խորացնել համագործակցությունը թվայնացման, կրթության և մշակութային ոլորտներում, քննարկման առանցքը, սակայն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցերն են։

Վարչապետին Գերմանիայում ուղեկցում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և այլ պաշտոնյաներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ