Թեպետ Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում ավելի շատ հանդես է եկել սոուլ և փոփ ժանրերում, նա սկսեց աշխատել իր «Շերամ» ալբոմի վրա, որը ներառում է Գուսան Շերամի բազմաթիվ երգեր։ Այն թողարկվեց 2005 թվականին:
Ալբոմի մեջ ներառվեց նաև «Շորորա» երգը, որը հետագայում լայն ճանաչում ստացած: 2005 թվականի ազգայի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Շերամը» ճանաչվեց տարվա ալբոմ, իսկ Սիրուշոն՝ տարվա լավագույն երգչուհի:
Երգչուհին հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:
Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ցուցադրել է, թե ինչպիսին է եղել մանկության տարիներին։ Արխիվային լուսանկարում փոքրիկ Սիրուշոն կրում է տարազ եւ գտնվում է բեմում։