N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Դեկտեմբերի 3-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Տեղեկացնում է ՊՆ-ն։

Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, զինտեխնիկայի վիճակը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

Տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ