Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

«Հատկանշական է, որ բանակցությունների ընթացքում արձանագրվել է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը համագործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանազատման մեխանիզմներ ստեղծելու մասին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ