«Ես էլ Դավիթի մամային եմ ուզում». Նարեկ Մալյան

«Կան մարդիկ, ովքեր իմ ակնոցներին խաբնվում են, նրանց թվում է, թե այս ակնոցների ետևում բարի ու փափուկ անձնավորություն է, բայց դա այդպես չէ:

Իմ հետ նմանատիպ հարց ունենալու պատմություն ունի Դավիթ Սանասարյանը՝ 2011 թվականին, որից հետո որոշ ժամանակ անգործունակ էր, կարող եք նրանից հարցնել»: Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ԵՊՀ-ի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Նարեկ Մալյանը:

Ավելի վաղ Մալյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել են իր վրա՝ փորձելով առևանգել:
Դրանից հետո հայտարարությամբ հանդես եկան նաև նախաձեռնության անդամները՝հաստատելով, որ հարձակվել են Մալյանի վրա և ցանկացել են նրան գցել աղբամանը:

Լրագրողների հետ զրույցում Մալյանը նշեց, որ իր հետ հարց ունենալու փորձ ունի նաև այն մարդը, ով, իր խոսքերով, «սորոսի վաստակներին» Վրաստանից ուղղորդում էր. «Ու այն մարդը, ում «բառիգության» համար հանեցին կառավարությունից շպրտեցին դուրս: Այդ մարդկանցից հարցրեք, նրանք կպատմեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ