Ինչպես են 22 տարվա ընթացքում փոխվել սիրված «Տիտանիկ» ֆիլմի դերասանները

Տիտանիկ Ջեյմս Քեմերոնի կողմից 1997 թվականին նկարահանված աղետ ֆիլմ, որտեղ նկարագրվում է լեգենդար Տիտանիկ շոգենավի կործանումը։ Սա ռեժիսորի յոթերորդ ֆիլմն է։

Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո ԴիԿապրիոն։ Ֆիլմի հերոսները, լինելով սոցիալական տարբեր շերտերից, սիրահարվում են միմյանց չարագուշակ նավի վրա, որը կատարում էր իր առաջին և վերջին ճանապարհորդությունը 1912 թվականին Ատլանտյան օվկիանոսով:

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացավ 1997 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հյուսիսային Ամերիկայում որպես ֆիլմի տարածող հանդես եկավ Paramount Pictures ընկերությունը, իսկ աշխարհում՝ 20th Century Fox: Բյուջեն կազմեց 200 միլիոն դոլար՝ իր ժամանակի համար ռեկորդային։

 

«Տիտանիկ»-ը ռեկորդ սահմանեց՝ դառնալով կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը, ամբողջ աշխարհում վարձույթում հավաքելով ավելի քան 1,8 միլիարդ դոլար, և այդ նվաճումը պահպանեց 12 տարիների ընթացքում, երբ նույն ռեժիսորի «Ավատար» ֆիլմը գերազանցեց նրան։

Բացի այդ այն գլխավորեց ամերիկյան բոքս-օֆիսը 15 շաբաթ շարունակ, որը դարձրեց նրան երկրորդը «Այլմոլորակային» ֆիլմից (1982) հետո, որն այս դիրքում է եղել 16 շաբաթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ