Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան համերգի վրա աշխատում է 1000-ից ավելի մարդ․ հայաստանյան շոուբիզնեսի իրականության մեջ եզակի

Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» խորագիրը կրող համաշխարհային շրջագայության երևանյան համերգի վրա աշխատում է պրոֆեսիոնալ մեծ թիմ: Բեմում գտնվող ու ելույթ ունեցող մարդկանց, ինչպես նաև սպասարկող անձնակազմի թիվն անցնում է 1000-ը:

Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսատեսին է ներկայացնելու միջազգային չափանիշներին համապատասխան համերգ: Մասնավորապես, միայն բեմում շոուի ծրրագրին մասնակցողների թիվն անցնում է մի քանի հարյուրը, ինչն աննախադեպ է հայաստանյան շոուբիզնեսի իրականության մեջ:

Ստեղծվելու է հայաստանյան իրականության մեջ բացառիկ մեծամասշտաբ բեմ: Նման բան Կ. Դեմիրճյանի անվան համալիրում չի եղել անգամ 2011 թվականի «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ: Կլինեն նաև աննախադեպ լուսային ու ձայնային էֆեկտներ:

Նշենք, որ Dream World Tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ