Հայտնի են կորոնավիրուսի Օմիկրոն շտամի ախտանիշները

Հարավային Աֆրիկայից ժամանած բժիշկ Անջելիկ Կոետզին թվարկել է Օմիկրոն շտամի ախտանիշները, գրում է The Telegraph-ը: Նա առաջինն էր, ով հայտնեց, որ որոշ հիվանդներ վիրուսի նոր տարբերակ ունեն:

Մասնագետի խոսքով՝ հարուցիչը կրկին մուտացիայի ենթարկվելու կասկածներ է առաջացել COVID-19-ի արտասովոր դրսևորումներով հիվանդների այցելությունների հաճախականության պատճառով։

Մասնավորապես, դրանք երիտասարդներ էին, ովքեր գանգատվում էին հոգնածության ուժեղ զգացումից, ինչպես նաև վեց տարեկան երեխա՝ սրտի արագ բաբախումով և բարձր ջերմությամբ (իսկ երկու օր անց նա իրեն շատ ավելի լավ էր զգում): Միևնույն ժամանակ, հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի զգացվել:

«Նրանց ախտանշանները շատ տարբեր էին նախկինում հանդիպած ախտանիշներից և դրսևորվում էին թեթև ձևով»,- ասել է հանրապետության բուժմիավորման նախագահը։

Ընդհանուր առմամբ՝ նոր տեսակի վարակի ախտանիշներով մոտ երկու տասնյակ հիվանդների COVID-19-ի թեստը դրական արդյունք է ունեցել: Նրանք հիմնականում առողջ տղամարդիկ էին, ովքեր իրենց շատ հոգնած էին զգում։ Նրանց մոտ կեսը չէր պատվաստվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ