«Կեցցե Հայաստանը». Բրազիլական կարնավալի ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայոց պատմությունն ու մշակույթը

«Կեցցե Հայաստանը» («Viva Hayastan!»). այսպիսին է եղել 2019 թ. բրազիլական կարնավալի այն հատվածը, որին մասնակցել են հայ համայնքի ներակայցուցիչները:

Ինչպես հայտնում է բրազիլական estacaoarmenia.com.br կայքը, ծրագիրը ներկայացրել է «Rosas de Ouro» (ոսկյա վարդեր) սամբայի դպրոցը: Շոուի ընթացքում տեղի հայերը մանրամասն ներկայացրել են հայոց պատմությունն ու մշակույթը:

Ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից: Դրանք են՝ «Դրախքտ», «Հայ հերոսներ», «Քրիստոնեություն», «Մշակույթ» եւ «Հրապարակ»:

Ներկայացումը նրանք սկսել են պատմելով հայոց ցեղասպանության մասին: Հաջորդ հատվածում, որը կրել է «Հիանալի դրախտը Արարատյան դաշտավայրում» խորագիրը, նրանք անդրադարձել են Ադամի ու Եվայի թեմային: Նաեւ ցուցադրել են «Նոյյան տապանը», որն իջել է Արարատ լեռան վրա:

Անդրադարձ է եղել նաեւ հայերի հեթանոսական շրջանին: Մասնավորապես պատմել են Աստղիկ աստվածուհու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ