Երեկոյան գնում եմ տուն, գիրկս նստած է երեխաս: Կողքիս մի երիտասարդ է նստած մոտ 25 տարեկան՝ ականջակալներով, փակ աչքերով:
Ավտոբուս հղի կին է բարձրանում՝ տարիքով մի կնոջ հետ, հավանաբար մայրն էր։
Նրանք ամբողջ սրահում ազատ տեղ են փնտրում, սակայն չեն գտնում: Եվ ոչ ոք չի պատրաստվում զիջել:
Կինն ընտրում է ամենաերիտասարդ ուղևորին, բռնում է աղջկա ձեռքից, մոտեցնում է այդ քնած երիտասարդին: Նա ոչ մի ձև չի արձագանքում:Կինը թեթև հրում է նրա ուսից, իսկ երբ տղան բացում է աչքերը, կինը ցույց է տալիս աղջկան:
Երիտասարդը, որը քնից նոր էր արթնացել, լավ չի գիտակցում, թե ինչ է կատարվում, սարսափած ասում է.
-Դա ես չեմ, ազնիվ խոսք, ես չեմ.․․Ես նրան առաջին անգամ են տեսնում, չեմ ճանաչում նրան․․․
Ամբողջ ավտոբուսի ժողովուրդը սկսում է ծիծաղել, իսկ տղան արագ վեր է կենում և հենց առաջին կանգառում դուրս է թռնում ավտոբուսից: