92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվել

Անգլիական Բոլթոն քաղաքում մեքենան մխրճվել է 92-ամյա թոշակառուի տուն և ծանր վիրավորել նրան։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Կիրակի՝ նոյեմբերի 28-ի առավոտյան կինը, ում անունը չի հաղորդվում, տանը նստած է եղել։ Ինչ-որ պահի նրան անսպասելի վրաերթի է ենթարկել BMW մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է տան պատին։

Թոշակառուն ստացել է ոտքի ծանր վնասվածքներ և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Մեքենայի վարորդը՝ 39-ամյա բրիտանացին, գլխի վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տղամարդը ձերբակալվել է հարձակման և վտանգավոր վարելու հետևանքով ծանր վնասվածք պատճառելու կասկածանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ