«Եթե Աստված ցանկանում է պաշտպանել կնոջը, նրան որդի է պարգևում». Քրիստինե Պեպելյանը` որդու հետ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը  Ինստագրամի «Սթորի» հավելվածում որդու հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Եթե Աստված ցանկանում է պաշտպանել կնոջը, նրան որդի է պարգևում»։

38-ամյա երգչուհին մայրիկ է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Քրիստինեն առաջնեկին տվել է Արեգ անունը։

Քրիստինեն շարունակում է լուսանկարներում ցույց չտալ որդու դեմքը, սակայն պարբերաբար իր հետևորդների հետ կիսվում է, թե որքան երջանիկ է հիմա։

Ի դեպ, մայրանալուց հետո երգչուհին շարունակում է նաև իր գործունեությունը։ Շուտով կմեկնարկի Ելենա Արշակյանի «Պատվից առավել» նոր հեռուստասերիալը, որի սաունդթրեքը կկատարի Քրիստինեն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ