«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հավանաբար անդրադառնալով գիշերը Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպը:

«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:

Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ Ռեստարտ նախաձեռնության Facebook-յան էջում հրապարակվել է անցած գիշեր «Ադեկվադ» խմբի անդամ Նարեկ Մալյանին «աղբարկղի մեջ նետելու» չհաջողված փորձի տեսանյութը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ